ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

Комментарии

"Աստեղային քաոս" - Մանե Հակոբյան

Բյուրականն ամբողջովին շողում էր կապտավուն լույսի մեջ: Նա վեր հառնեց ձյունապատ եղևնուտի խորքից` խորհրդավոր իր հմայքով: Եղևնուտի, որը հավանաբար ուներ հիշողություն, որի ստվերում գուցե խմբված քննարկումներ էին արել մեծ աստղագետներ, որի արահետներով քայլել էր Վիկտոր Համբարձումյանը` մտքում` անծայրածիր-անսահման հեռաստաններում լույսի մասնիկների` քվանտների հավերժական ճամփորդությունը` սկսած արարման պահից` մեծ պայթյունից, աստղասփյուռների անդիմադրելիորեն ձգող խնդիրը, գալակտիկաների կենտրոնների ակտիվության և անկայուն օբյեկտների հանելուկը, տիեզերական այլ առեղծվածներ… Այնքա~ն գաղտնիքներ ունեն այդ եղևնիներն ու կաղնիները, որոնք ձյան բեռից խոնարհված, համեստորեն մեզ ուղեկցեցին դեպի աստղադիտարանի շենքը: Բարձրացանք աստիճաններով` խորին ակնածանքով` մտածելով, որ դրանցով երբևէ բարձրացել են Համբարձումյանը, Գուրզադյանը, Մարգարյանը, Ղազարյանը, Միրզոյանը, շատ այլ հայտնի գիտնականներ, Նոբելյան շատ մրցանակակիրներ, էլի ու էլի մեծություններ: Ամեն ինչ հրաշալի էր ու հեքիաթային. շնորհանդես` նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում վերջերս գրանցված` Բենիամին Մարգարյանի շրջահայությանը, լրագրողական մրցույթի ամփոփում, մրցանակների ու խրախուսագրերի հանձնում, Մարգարյանի աշխատանքների դիտում, այնուհետև` հյուրասիրություն…

28.06.2013 Մանե Հակոբյան Գնահատականը:4,5/5
1234
Մուտքագրեք նկարի վրաի տեքստը
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>