ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

Կողմնակի սկզբնաղբյուրներ

"Հայկական գիտությունը՝ Չինական պատի առաջ..." - Մանե Հակոբյան

Մեր՝ հայաստանյան կառավարությունը վերջնականապես մերժեց գիտության ֆինանսավորումն ավելացնելու բոլոր առաջարկները։ Ժողովրդական լեզվով ասած՝ «չորով»։ Այսպիսով, հայրենական գիտությունը դեմ առավ մի մեծ չինականատիպ պատի՝ այն է՝ մեր հայրենի բարեխնամ կառավարությանը։

01.07.2013 Մանե Հակոբյան Մեկնաբանություններ:0 Գնահատականը:4,5/5

"Նվիրյալը` Բենիամին Մարգարյան…" - Մանե Հակոբյան

Հայաստանում երբ ասվում է՝ մեծ աստղագետ, ակամա հաջորդում է պատասխանը՝ Վիկտոր Համբարձումյան։ Արտասահմանի գիտական հանրությունը Վ. Համբարձումյանի կողքին՝ որպես հավասար մեծություն, դնում է նաև Բենիամին Մարգարյանի անունը։ Բյուրականում Բենիամին Մարգարյան անունը սկզբում առաջ է բերում մի կարճ ու խորը լռություն, ապա՝ անվիճելի համոզմունքով՝ իսկակա՛ն գիտնական. մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է աստղերին ու իր բնավորությամբ ու ապրելակերպով եղել ո՛չ երկրային։ Ցավալիորեն, Բյուրականի կոլեկտիվն այսօր աչքի չի ընկնում իր համախմբվածությամբ ու փոխադարձ հարգանքի դրսևորումներով, բայց կան անուններ, որոնք անվիճելի հեղինակություն են բոլորի՛ համար։ Ահա, նրանց մեջ՝ Մարգարյան–աստղագետը։ Տասնհինգ տարի շարունակ Հյուսիսային երկինքը մանրակրկիտ նկարահանած ու հետազոտած մարդու համար խորթ են եղել երկրային ճղճիմությունները, փառամոլությունը, չարախոսություններն ու չկամությունը։ Նա իր ապրած կյանքով ապացուցել է, որ կարող են մեծագույն արժանիքները հակադարձ համեմատական լինել ծայրահեղ համեստությանը։ Աստղագետների խորին համոզմամբ՝ նվիրյա՛լ, այն քչերից, որոնց կարելի է բնութագրել հենց այս բառով։

05.07.2013 Մանե Հակոբյան Մեկնաբանություններ:0 Գնահատականը:4,33/5
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>