ՕԳՏՎՈՂԻ ՄՈՒՏՔ
Գրանցում
вернуться к обычному виду

№2 (47)

Полное содержание статей свежего номера журнала доступно только после оплаты. Если вы уже оплатили доступ, войдите в систему.

Պատվիրել ամսագրի էլեկտրոնային տարբերակը

"Հայ գրականություն. պայքար ժառանգության համար" - Հրանտ Տէր-Աբրահամեան

Գրական երկի արտադրման գործընթացը չի ավարտվում հեղինակի կողմից դրա ստեղծմամբ: Որպեսզի հեղինակի աշխատանքը չդառնա թանգարանային նմուշ կամ դպրոցական ձանձրալի հորանջաբանություն, նոր սերունդների անընդհա՛տ աշխատանք է պահանջվում՝ շարունակելու հեղինակի գործը: Գրականության, նաև առհասարակ մշակութային ժառանգության միավորները միայն իրենք իրենցով չեն արժևորվում: Դրանք կենդանի են պարբերական վերամեկնաբանմամբ և վերաիմաստավորմամբ: Յուրաքանչյուր սերունդ կարող է իր առաջնայնություններն ընտրել նախորդների ժառանգությունից կամ հին ու ծանոթ գործերում այնպիսի՛ նոր շեշտադրումներ կատարել, որոնք աննկատ կամ երկրորդական կարող էին լինել նախորդների տեսակետից: Առանց այդ աշխատանքի՝ նույնիսկ լավագույն գործերի ու, թերևս, առաջին հերթին հենց լավագույնների՛ ընկալումը գրեթե դատապարտված է վերածվելու հնամաշ կարծրատիպերի հավաքածուի:
Նոր շրջանի հայ գեղարվեստական գրականությունը շատերի համար անհետաքրքիր է դառնում հենց ա՛յն պատճառով, որ ուշանում են նոր մեկնաբանութունները, հներն էլ կարծրացել են և չեն պատասխանում այժմեական հարցերին: Հաճախ էլ մեկնաբանության, էլ չասած վերլուծության փոխարեն վերարտադրվում է միայն դատարկ ճոռոմաբանություն՝ «մեծություն», «հանճար», «կարևորագույն»…:

02.07.2013 Հրանտ Տէր-Աբրահամեան Մեկնաբանություններ:0 Գնահատականը:3/5
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>